Արևմտյան Եվրոպայի մի խումբ դիվանագետներ շնորհավորել են Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտին՝ քրեական գործով մասնակի արդարացման կապակցությամբ: Նախկին քաղաքական գործչի հետ զրույցում նրանք հույս են հայտնել, որ նա կկրողանա վերադառնալ մեծ քաղաքականություն, ինչը կհանգեցնի Իսրայելում իշխանափոխության:
Դիվանագետները նշել են, որ իրենք մեծ հույսեր են կապում Օլմերտի՝ կառավարության ղեկավարի պաշտոնին վերադառնալու հավանականության հետ, քանի որ դրանով կարելի է վերսկսել դիվանագիտական գործընթացը պաղեստինցիների հետ: «Մենք հույս ունենք, որ ձեր արդարացումը հնարավորություն կտա ձեզ վերադառնալ քաղաքականություն, ինչը կհանգեցնի Իսրայելում իշխանության և կվերականգնի Պաղեստինի հետ խաղաղության գործընթացը»,- Օլմերտի հետ հեռախոսազրույցում հայտնել են դիվանագետները:
Ինչպես հաղորդում է Kursor-ը, Եվրոպայի և ԱՄՆ-ի մի խումբ դիվանագետներ և դեսպաններ ուղերձներ են հղել նախկին վարչապետին: Օլմերտին շնորհավորել է նաև Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչ Աբու Մազենը:
Իսրայելում արևմտյան երկրների դեսպանները նույնպես ուսումնասիրում են Օլմերտին մեծ քաղաքականություն վերադարձնելու տաբերակը: Երեկ Իսրայելում գտնվող մի շարք դիվանագետներ հանդիպել են Իսրայելի առավել հայտնի քաղաքական փորձագետների հետ:
Ինքը՝ Օլմերտը, առայժմ ոչինչ չի հայտնել իր քաղաքական ծրագրերի մասին, սակայն ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ նա վրեժ կլուծի իրեն 2008 թ. իշխանությունից հեռացնելու համար:
Հիշեցնենք. հուլիսի 10-ին Երուսաղեմի շրջանային դատարանը հրապարակեց Օլմերտի դատավճիռը, որում նա մեղավոր ճանաչվեց «Ռիշոնտուրս» և «Փողեր ծրարներում» գործերի շրջանակներում: Մյուս կողմից, Օլմերտը մեղավոր ճանաչվեց 2006 թ.՝ առևտրի և արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, իր նախկին գործընկերոջը հովանավորելու համար: Այդ խախտման համար առավելագույն պատժաչափը 5 տարվա ազատազրկումն է:










































