Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում գտնվող Թուրքիայի աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարար Ֆարուք Չելիքը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Թուրքիան մշտապես աջակցել և այսուհետ նույնպես աջակցում է Ադրբեջանին: Մի շարք շրջանակներ փորձում են պառակտել մեր եղբայրական ժողովուրդներին, սակայն այդ փորձերը կանխվել են: Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բաց և ամբողջությամբ աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը: Թուրքիան ու Ադրբեջանն ունեն ընդհանուր շահեր, և ոչ ոք չի կարող կասկածել դրանում: Մեր միասնությունն անխախտ է, և մենք մշտապես շարունակելու ենք այդ քաղաքականությունը»:











































