Քիչ հավանական է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երրորդ անգամ վերընտրվի այդ պաշտոնում, միաժամանակ, չի բացառվում, որ մոտ ժամանակներս այդ երկիրը վերածվի կիսախորհրդարանական կառավարմամբ պետության: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Վրաստանի համար արևմտյան դիրքորոշումը խիստ կարևոր է, իսկ Արևմուտքը չի սիրում, երբ մի թեկնածուն պաշտոնավարում է երրորդ ժամկետով: Սա է պատճառը, որ շատ վերլուծաբանների կարծիքով` Սաակաշվիլին այս անգամ կդառնա երկրի խորհրդարանի խոսնակ, իսկ նախագահ կընտրվի Վրաստանի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Բաքրաձեն: Միաժամանակ, Սաակաշվիլիի՝ խորհրդարանի խոսնակ նշանակվելուց հետո զգալիորեն կմեծանա օրենսդիր մարմնի դերը»,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով Իրանի հարցին՝ Սերգեյ Մինասյանը նկատեց, որ այդ երկիրը Օրմուզի նեղուցը չի փակի, քանի դեռ ԱՄՆ-ը կամ Իսրայելն իր հանդեպ ինչ-ինչ գործողությունների չեն դիմել:










































