PC-ների վաճառքը նվազել է գարնան ընթացքում, քանի որ փոփոխվող տեխնոլոգիական միտումները, թողարկվելիք սարքերը նվազեցրել են շուկայում այս պահին առկա արտադրանքի պահանջարկը:
Newsvine.com-ը հաղորդում է, որ, անցած տարվա համեմատ, ԱՄՆ-ում PC-ների վաճառքը նվազել է 6-ից 11 տոկոսով: Այս մասին հայտնել են Gartner ընկերությունը և International Data կորպորացիան:
PC-ների համաշխարհային առաքումը այնքան էլ չի տուժել ` անցած տարվա համեմատ նվազելով միայն 0.1 տոկոսով:









































