1967 թվականի Austin Healey 3000 մակնիշի մեքենան գողացվել էր Բոբ Ռասելի բնակարանի մոտակայքից, երբ վերջինս մեքենայով գնացել էր ժամադրության մի աղջկա հետ, ով այնուհետև դարձել է նրա կինը:
Ինչպես հաղորդում է CNet.com-ը, Ռասելը այդպես էլ չէր մոռացել իր գողացված մեքենան և վստահ էր, որ համացանցի միջոցով կվերադարձնի այն:
Ռասելը տարիներ շարունակ փորձել էր մեքենան գտնել համացանցում և մի օր պատահաբար այն գտել eBay-ում: Ռասելը պատրաստվում է վերանորոգել մեքենան և վաճառել 50000 դոլարով:









































