Տղամարդիկ, ովքեր սիրում են ալկոհոլ օգտագործել, այլևս չեն կարող իրենց զուգընկերուհիներին ասել, որ միայն մի երկու շիշ գարեջուր են խմել: Նոր բացիչը պատրաստվում է հաշվել բացված շշերի քանակը և զուգընկերուհուն դաժանաբար հայտնել այդ մասին:
Daily Mail-ը գրում է, որ Beer Tracker-ի վրա գտնվող էկրանը ցույց է տալիս, թե քանի շիշ է բացվել: Սարքը միայն 5 մատնաչափ երկարություն ունի և արժե 4.95 ֆունտ ստեռլինգ:
Amazon օնլայն խանութում այն նկարագրվում է որպես հիանալի նվեր մրցունակ խմողի համար:











































