Հարավային Կարոլինայի գիտնականները կարողացել են գտնել սովորական շապիկն այնպես պատրաստելու եղանակ, որ այն էլեկտրական էներգիա կուտակի: Սա կարող է հանգեցնել նրան, որ շուտով շապիկները էներգիա կփոխանցեն հեռախոսներին և այլ սարքերի:
BBC news-ը հաղորդում է, որ փորձագետները ակնկալում են, որ նոր տեխնոլոգիաներ կհայտնվեն շուկայում, որոնց համար կպահանջվի էներգիայի հարմարավետ պահպանում:
Հենց այդ լուծումն են փորձել գտնել պրոֆեսորներ Խիաոդոնգ Լին և Լիհոնգ Բաոն: Նրանք իրենց ուսումանսիրությունը ներկայացրել են Advanced Materials ամսագրում:
Նրանք վերցրել էին սովորական շապիկ այն մտցրել հատուկ քիմիական լուծույթի մեջ և եռացրել շատ բարձր ջերմաստիճանում առանց թթվածնի միջավայրում:










































