McDonald’s-ի ավագ խոհարար Դեն Կուդրոն գաղտնազերծել է այսպես կոչված «հատուկ սոուսի» բաղադրատոմսը: Այդ սոուսը օգտագործվում է ցանցի ամենահայտնի բուրգերներից մեկի ՝«Մեծ Մակի» պատրաստման համար: Գաղտնազերծման բովանդակությամբ ընկերությունը տեսանյութ է թողարկել McDonald’s-ի խոհանոցային տարբեր հնարքների գաղտնազերծման արշավի շրջանակում: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը:
Տեսանյութում Կուդրոն խոստովանում է, որ «Բիգ Մակի» և սոուսի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր մթերքները հնարավոր է գտնել մթերային խանութներում: Ավագ խոհարարի խոսքով՝ սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է մայոնեզ, քաղցր մարինացված վարունգ, մանանեխ, սոխի և սխտորի փոշի, սպիտակ գինու քացախ և կարմիր պղպեղ:
Կուդրոն չի հայտնել, որ բաղադրիչից որքան պետք է համադրել: Նրա խոսքով՝ սոուսի պատաստումը ոչ մի գաղտնի բաղադրիչ չի պահանջում:
«Հատուկ սոուս» ձևակերպումը առաջին անգամ կիրառվել է 1974 թվականին, երբ ԱՄՆ-ում առաջին անգամ եթեր դուրս եկավ McDonald’s-ի գովազդը, որում թվարկվում էր համբուրգերի բաղադրությունը:
Սոուսի բաղադրությունը բավականին երկար ժամանակ հետաքրքրել է սպառողներին:









































