Եմենի ոստիկանական ակադեմիայի մոտ իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ՝ հիմնականում ուսումնարանի կուրսանտներ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, կան տասնյակ վիրավորներ:
Պայթուցիկ սարքը գործի է դրել զինվորական համազգեստով մահապարտը այն պահին, երբ կուրսանտները դասերի ավարտին դուրս էին գալիս ուսումնարանի շենքից:
Եմենի ոստիկանությունը կարծում է, որ պայթյունը կարող է կազմակերպված լինել «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի կողմից: Առայժմ ոչ մի կազմակերպություն իր վրա պատասխանատավություն չի վերցրել:










































