Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ազերի-Չըրաղ-Գյունշելի» հանքավայրերում նավթի արդյունահանման ավելացումը (Chirag oil project) պլանավորված է սկսել 2013 թվականի վերջին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ մինչև այս տարեվերջ ծովում տեղակայվելու համար պետք է ուղարկվի հարթակի հենման բլոկ, իսկ հաջորդ տարվա ապրիլին՝ դրա վերին կառույցները: Աբդուլաևը հավելել է, որ Chirag oil project-ի նախագիծը գնահատվում է 6 միլիարդ դոլար: Պլանավորված է այս նախագծի շրջանակներում մինչև 2024 թվականն արդյունահանել 360 միլիոն բարել նավթ:










































