Համբուրգի դատարանի որոշմամբ կասեցվել է գերմանական երգիծական Titanic ամսագրի տպագրությունը, որի հերթական համարի շապիկին Հռոմի պապն է: Այս մասին հաղորդում է Die Welt-ը: Նման պահանջ էին ներկայացրել Վատիկանի իշխանություները: Դատարանի որոշումը չի նախատեսում արդեն տպված օրինակների ոչնչացում:
Ամսագրի հուլիսյան համարում պատկերված է Բենեդիկտոս XVI-ը՝ սպիտակ փարաջայով, որի վրա ակնհայտ մեծ, դեղին բիծ է երևում: Այնտեղ գրված է նաև «Ալելույա, Վատիկանում արտահոսքի տեղը հայտնաբերված է»: Ամսագրի շապիկի հետևում պապը պատկերված է մեջքով՝ հագուստի վրա կրկին հետք, որը ուղեկցվում է «Հայտնաբերված է արտահոսքի ևս մեկ տեղ» գրառմամբ:
Գրառումները վերաբերում են վերջին ամիսներին Վատիկանի հետ կապված մի շարք սկանդալների հետ՝ փողերի լվացումից մինչև մանկապղծություն: 2012- հունիսին ինֆորմացիայի տարածման համար ձերբակալվել էր պապի անձնական սպասավոր Պաոլո Գաբրիելին:
Գերմանիայի եպիսկոպոսարանի ներկայացուցիչ Մատիաս Կոպը հայտարարել է, որ ամսագրի շապիկը անօրինական է և պապին անձնական վիրավորանք է հասցնում:










































