TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Վիճակագրական խորհրդի տվյալներով՝ 2050 թվականին Թուրքիան իր բնակչության թվաքանակով աշխարհում զբաղեցնելու է 19-րդ տեղը: 2050 թվականին Թուրքիայի բնակչությունը կազմելու է 94.6 միլիոն մարդ:
Ակնկալվում է, որ 2050 թվականին աշխարհի բնակչությունը կազմելու է ավելի քան 9 միլիարդ մարդ: Բնակչության թվաքանակով աշխարհի առաջատար եռյակը կազմելու են Հնդկաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն:
Միևնույն ժամանակահատվածում ընկնելու են Թուրքիայի բնակչության աճի տեմպերը և այդ ցուցանիշով Թուրքիան 187 երկրների թվում զբաղեցնելու է 109-րդ տեղը:
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիայի բնակչությունը կազմում է 75 միլիոն մարդ:









































