Saturday, 13 06 2026
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի

Արմեն Գևորգյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը` բանկի փոխնախագահ Եվա Վիտի գլխավորությամբ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քննարկվել է բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, որոնք ընդգրկում են էներգետիկ, ջրամատակարարման, ջրամբարաշինության, բնապահպանական, գյուղատնտեսական և ֆինանսական ոլորտները: Նշվել է, որ բանկի հետ համագործակցության ընթացքում տարբեր ծրագրերի համար ընդհանուր առմամբ հատկացվել է 450 մլն եվրո, և բանկն ամրապնդում է դիրքերը` որպես Հայաստանի առաջատար գործընկերներից մեկը: Քննարկվել են մարզերում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերի հետ կապված հարցեր:

Երկուստեք կարևորվել է «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ընկերությունների կողմից պայմանագրային պարտավորությունների ամբողջ ծավալով իրականացման խնդիրը: Ա. Գևորգյանը ողջունել է Կապսի ջրամբարի վերակառուցմանն աջակցելու բանկի պատրաստակամությունը` նշելով, որ ջրամբարների կառուցման հարցն առաջնային է կառավարության համար:

Անդրադարձ է եղել նաև «Վանաձոր քաղաքի կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման հայեցակարգ» ծրագրի ընթացքին, որը ևս իրականացվում է բանկի օժանդակությամբ: Կողմերը հույս են հայտնել, որ ծրագիրը հաջողությամբ կյանքի կկոչվի և կնպաստի համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող խնդրի լուծմանը:

Վիտը գոհունակություն է հայտնել Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքից: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում բանկը տարածաշրջանային նոր տնօրեն կունենա և վստահություն հայտնել, որ փոխգործակցության բարձր մակարդակը կպահպանվի:

Կողմերն անդրադարձել են նաև աշնանը կայանալիք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստին և կարևորել առաջիկա տարիների համար նախանշված ծրագրերի քննարկումն ու հաստատումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում