Հեղափոխական Եգիպտոսը մի քանի շաբաթ տևած լարվածությունից հետո սկսել է կատակել:
Ամենատարածված և ամենամեջբերված կատակը վերաբերում է Հոսնի Մուբարաքի հանդիպմանը իր նախկին երկու պաշտոնակիցների հետ:
Հոսնի Մուբարաքը հանդերձյալ աշխարհում հանդիպում է Եգիպտոսի նախկին երկու նախագահներին` Անվար Սադաթին և Գամալ Աբդ Ալ-Նասերին: Նախագահները հարցնում են.
– Թունավորե՞լ են, թե՞ սպանել:
Մուբարաքը պատասխանում է.
– Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը: Ֆեյսբուքել են:










































