Trend-ը հաղորդում է, որ Վրաստանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն չի կարողանում Բաթումից հասնել Թբիլիսի: Պատճառը եղանակային վատ պայմաններն են. Բաթումում առատ ձյուն է տեղում: Այսօր առավոտյան նշանակված է եղել Դավութօղլուի հանդիպումը իր վրացի գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ, սակայն այն անորոշ ժամանակով հետաձգվել է:
Իսկ Բաթումում նա հանդիպել է Աջարիայի ղեկավար Լևան Վարշալամիձեի հետ: Քննարկվել են հիմնականում Աջարիայում թուրքական ներդրումների և մաքսային գործընթացների դյուրացման հարցերը: