Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում անցկացվող օփենում տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը: Այս անգամ նա պարտության մատնեց ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Կրիվորուչկոյին:
Հինգ տուրից հետո Սարգսյանը 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը։







































