Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայրաքաղաքի թիվ 48, 68, 85 և 115 միկրոավտոբուսային և թիվ 28 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հուլիսի 12-ին՝ օրվա առաջին կեսին, նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։
Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում են բնակչության ներողամտությունը։