Saturday, 06 06 2026
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից

Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը Ղարաբաղում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և նրան հաջողություն մաղթել Ղարաբաղի նախագահի առաջիկա ընտրությանը: Հիշեցնենք, որ այդ ընտրությունը տեղի է ունենալու հուլիսի 19-ին: Գործող նախագահ Բակո Սահակյանի հիմնական մրցակիցն է ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է նաև, թե Քոչարյանի ու Բակո Սահակյանի միջև հեռախոսազրույցներն ու շփումները սովորական են: Փաստորեն, երկրորդ նախագահը, որի հայաստանյան ներքաղաքական ակտիվության դիլեման շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական օրակարգի ամենաքննարկվող և ինտրիգային հարցերից մեկը, փորձում է ինտրիգ մտցնել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրության գործընթացում՝ ակնարկելով, որ ինքն էլ առնչություն ունի այդ ընտրությանը և աջակցում է Բակո Սահակյանին:

Եթե հաշվի առնենք, որ Քոչարյանը Հայաստանում էական անհամաձայնություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, այդ թվում նաև՝ ղարաբաղյան կարգավորման քաղաքականության մասով, ինչն արտահայտվում է այդ քաղաքականության հանդեպ Վարդան Օսկանյանի՝ Քոչարյանի արտգործնախարարի և ներկայումս ԲՀԿ անդամի խիստ քննադատությամբ, ապա կարող ենք եզրակացնել, որ Ղարաբաղի նախագահի ընտրության հարցում էլ կարող է լինել որոշակի մրցակցություն Սարգսյանի և Քոչարյանի միջև:

Չի բացառվում, որ նրանք փորձում են մրցակցել Բակո Սահակյանին նախագահ կարգելու հարցում՝ հետագայում այդ հանգամանքը իրենց ներհայաստանյան մրցակցությունում օգտագործելու համար: Մյուս կողմից՝ չի բացառվում նաև, որ Սարգսյանն ու Քոչարյանը իրականում մրցակցում են ԼՂՀ-ում ազդեցություն ունենալու համար՝ ելնելով այն իրողությունից, որ կարծես թե ակտիվանում է Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցային գործընթացը, և այստեղ կարող է լինել հերթական իմիտացիան, բայց միևնույն ժամանակ կարող են լինել նաև մինչև անգամ տարածաշրջանային, իսկ դա նշանակում է՝ նաև ներհայաստանյան նշանակության լուրջ զարգացումներ:

Ահա այդ կտրվածքով Ղարաբաղում ազդեցություն կամ, այլ կերպ ասած, իշխանություն ունենալը կարող է որոշակի լծակներ ապահովել՝ տվյալ գործչին դարձնելով որոշակիորեն գործոն նաև տարածաշրջանային իմաստով: Համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանի «մաղթանքը» ևս մեկ անգամ վկայում է, որ նրան քաղաքականությունից դուրս դնելու մասին հայտարարությունները իրականում, մեղմ ասած, գուցե ընդամենը ցանկալին իրականության տեղ դնելու փորձեր են, բայց ամենևին ոչ real politik:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում