TRT Haber-ի փոխանցմամբ՝ գիշերը Էրզրում քաղաքում տեղի է ունեցել ծանր ճանապարհատրանսպորտային պատահար: Արդահանից Անկարա մեկնող ուղևորատար ավտոբուսն Էրզրումի նահանգի Թորթումի շրջանում կամրջից ընկել է ձորը, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, ինչպես նաև տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 44 մարդ: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:










































