Այսօր` հուլիսի 11-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում համերգային ծրագրով հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը:
Համերգին հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը (խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան): Համերգի երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Կարեն Դուրգարյանը:
Ծրագրում կհնչեն Ս. Ռախմանինովի «Կոնցերտ թիվ 2-ը դաշնամուրի և նվագախմբի համար», Ս. Ստրավինսկու «Հրեղեն հավք» սյուիտը (1919), Մ. Ռավելի «Դափնիս և Քլոյե» սյուիտ թիվ 2-ը:
Համերգի սկիզբը` ժ. 19.00-ին:








































