Օլիմպիական խաղերի` ամենաշատ ժողովրդականություն վայելող միջոցառումների հարյուր հազարավոր տոմսեր գաղտնի վաճառվել են կորպորատիվ հովանավորներին, մինչդեռ խոստացել էին տոմսերն առաջարկել բրիտանացի հանրությանը:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, խաղերի բացման արարողության, լողի եզրափակիչ մրցույթի և այլ միջոցառումների համար նախատեսված տոմսերը Օլիմպիական արտասահմանյան կոմիտեները վաճառքի չեն հանել:
Խաղերի կազմակերպչական հարցերով զբաղվող կոմիտեն` Locog-ը, 12 օր առաջ սկսել է դրանք առաջարկել հովանավորներին և կարևոր պաշտոնատար անձանց, իսկ բրիտանացի հանրությանը դրանք, ինչպես խոստացել էին, չեն առաջարկել:










































