ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային կոչ է անում հարգել մտավոր սեփականության իրավունքները. Հյուսիսային Կորեայի նոր նախագահի համար «Դեսնեյ»-ի կերպարներով չարտոնագրված համերգ էր անցկացվել:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելի խոսքով` քանի որ Վաշինգտոնը դիվանագիտական կապեր չունի Փխենյանի հետ, այդ իսկ պատճառով չեն կարող խնդիրը բարձրացնել այնպես, ինչպես դա կանեին մյուս տեղերում: Այնուհանդերձ, ԱՄՆ-ը կոչ է անում իրականացնել միջազգային պարտականությունները:
Հիշեցնեք, որ Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությամբ ցուցադրվել էր համերգ, որին մասնակցել են «Դիսնեյ»-ի տարբեր մուլտֆիլմերի հերոսներ: Walt Disney ընկերությունը հայտնել է, որ իրենք նման լիազորություն չեն տվել:











































