Goal.com-ը տեղեկացնում է, որ Լեհաստանի ֆուտբոլի միությունը նոր գլխավոր մարզիչ է նշանակել ազգային հավաքականում։ Այդ պաշտոնում նշանակվելու համար ֆեդերացիան իր տեսադաշտում ուներ 3 թեկնածու՝ Եժի Էնգելը, ով ազգային թիմը մարզել է 2000-2002 թթ, Յացեկ Զելինսկին, ով մինչև 2012 թվականի մարտ ամիսը մարզում էր «Պոլոնիա» ակումբը և Վալդեմար Ֆորնալիկը՝ «Ռուխ»-ի գլխավոր մարզիչը։
14 քվեարկածներից 11-ն իրենց ձայնը տվեցին 49-ամյա Ֆորնալիկի թեկնածությանը, ով Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Ֆրանցիշեկ Սմուդային։






































