Մասաչուսեթս նահանգի բնակիչը, ով մեղադրվում է ահաբեկչությունների նախապատրաստման մեջ, համաձայնել է ընդունել իր մեղքը: Այս մասին հաղորդել է Reuters-ը` հիմնվելով ամերիկյան իշխանությունների հայտարարության վրա:
Դատախազությունը 26-ամյա Ռեզվան Ֆերդաուսի պաշտպանության հետ համաձայնության է եկել այն բանի շուրջ, որ կասկածյալը դատապարտվի 17 տարի ազատազրկման կառավարական շենքերի վրա հարձակման և ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքով: Խոստովանական մեղադրանքների դիմաց իշխանությունները համաձայնել են նրա վրայից հանել մեղադրանքների մի մասը:
Ավելի վաղ Ֆերդաուսը չէր ընդունել իր մեղադրանքը: Նրան սպառնում էր 85 տարվա ազատազրկում:
Ռեզվանա Ֆերդաուսը ձերբակալվել էր 2011թ. սեպտեմբերին ՀԴԲ-ի գործողությունների արդյունքում: Հատուկ ծառայությունների տեղեկատվության համաձայն` Ֆերդաուսը մտադիր է եղել ականապատ ռադիոկառավարվող տեսակի ինքնաթիռներով պայթեցնել Պենտագոնի շենքը և ԱՄՆ Կոնգրեսը: Բացի այդ՝ նա մտադիր է եղել հարձակվել նաև Վաշինգտոնի այլ օբյեկտների վրա նռնակների և ավտոմատների օգնությամբ:









































