Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ Գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը հայտարարել է, որ պատրաստ է Միջազգային քրեական դատարանին տրամադրել այն սիրիացիների անունները, ովքեր մասնակիից են եղել այս երկրում զանգվածային սպանությունների մեջ:
Ինչպես հաղորդել է MIGnews-ը, Փիլեյը պարզաբանել է, որ ՄԱԿ-ին համապատասխան ցուցակը փոխանցել է հետաքննության միջազգային հանձնաժողովը:
“Նախօրեին ես ելույթ եմ ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդում Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ և կարծում եմ, որ այս երկրում տիրող իրավիճակը, այս հարցով ամբողջ տեղեկատվությունը պետք է փոխանցվի ՄՔԴ հետաքննությանը ”,- ասել է նա:
Գերագույն հանձնակատարը հավելել է, որ իր կոմղից գլխավորվող վարչության և հետաքննության միջազգային հանձնաժողովը հավաքել է տեղեկատվություն, որը մատնանշում է, որ Սիրիայում լայնորեն տարածված են և տեղի են ունենում քաղաքացիների սպանություններ:







































