Մի քանի հարյուր հանքափորներ, որոնք ելույթ են ունենում ածխի արտադրությանը հատկացվող պետական հատկացումների կրճատման դեմ, այսօր մտել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ: Ըստ AFP-ի տեղեկությունների` հուլիսի 10-ի երեկոյան բողոքի ակցիայի ներկայացուցիչները պետք է հավաքվեն Մադրիդի կենտրոնում և երթով անցնեն քաղաքով:
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքերով` իրենք պետք է կառավարությանը հասկացնեն, որ հանքափորների գյուղերը, ինչպես նաև ածխի արտադրությունը պետք է գոյատևեն, որը ամենաէժան էներգիայի աղբյուրն է:
Հիշեցնենք, որ հանքափորների արտահերթ գործադուլը շարունակվում է երկու ամիս: Նման ակցիայի առիթ է դարձել կառավարության որոշումը կոշտ տնտեսական քաղաքականության իրականացման ժամանակ:
Նշենք, որ Իսպանիայում գործազրկությունն անցնում է 25%-ը: Այս ցուցանիշով երկիրը առաջատարն է Եվրոպայում:










































