Իրանը ֆինանսական և ռազմական օգնություն է տրամադրում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Սիրիական ազգային խորհրդի ներկայացուցիչ Բասմա Կոդմանին:
Կոդմանը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ Իրանը փաստացիորեն մասնակցում է սիրիական ժողովրդի դեմ իրականացվող հանցագործություններին և սիրիացի ժողովուրդը տեսնում է, որ Իրանը հանդես է գալիս ընդդեմ սիրիացի ժողովրդի, քանի որ ֆինանսական և ռազմական օգնություն է տրամարդում վարչակարգին:
Ըստ նրա՝ րավիճակը կարող է փոխվել, եթե Իրանը փոխի իր դիրքորոշումը:
Անցած շաբաթ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը և ՌԴ-ում Իրանի նախագահ Մահմուդ Ռեզա Սաջաջն ընդգծել էին միջսիրիական ճգնաժամի լուծման անհրաժեշտությունը ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի և մոտեցումների հիման վրա, որոնք մշակվել են հունիսի 30-ին Ժնևում կայացած միջազգային նախարարական հանդիպման ընթացքում:









































