Եվրամիությունն ու Չինաստանը պայմանավորվել են 2013թ. անցկացնել բարձր մակարդակի երկկողմանի սեմինարներ անվտանգության ու պաշտպանության հարցերի շուրջ` մասնակցությամբ կողմերի դիվանագիտական, ռազմական ու ակադեմիական փորձագետների: Այս մասին ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այսօր այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Նրա խոսքով` այսօր ԵՄ-ին ու Չինաստանին հաջողվել է երկխոսության հասնել այսօր պեկինում ԵՄ դիվանագիտության ղեկավարի ու Չինաստանի պաշտպանության նախարար Լյհան Գուանլեի հետ հանդիպման ժամանակ:
«Նրանք (Էշթոն ու Գուանլե) համաձայնության են եկել անվտանգության ու պաշտպանության հարցերի շուրջ պարբերական երխոսություն ծավալելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը այցով գտնվում է Պեկինում:










































