Ոչ առևտրային կազմակերպությունների մասին ՌԴ օրենքը սահմանափակում է Ռուսաստանում քաղաքացիական հասարակության գործունեությունը: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Հայտարարության մեջ, որը տարածվել է նրա մամլո ծառայության կողմից, ասվում է, որ «ռուսական ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք ստանում են արտերկրից ֆինանսավորում, ու ինչպես համարվում է, ներգրավված են քաղաքական գործունեության մեջ, որը ոչ հստակ է ձևակերպված փաստաթղթում, ստիպված են լինելու հանդես գալ որպես «արտասահմանցի լրտեսներ» իրենց գործունեության մեջ»: Այս օրինագիծը համեմատության եզր չունի ԵՄ կամ ԱՄՆ օրենսդրության կամ պրակտիկայի հետ»,- նկատել է Էշթոնը:
«Այս օրենքի ընդունումը տեղի է ունենում այլ քայլերի ֆոնի վրա, որոնք սահամափակում են ակտիվ քաղաքացիական հասարակության գործունեությունը Ռուսաստանում` ընդդիմադիրների ձերբակալություններ, նոր օրենք, որը նախատեսում է չափազանց մեծ տուգանքներ ադմինիստրատիվ խախտումների համար ցույցերի ժամանակ»,- նշված է եվրոպացի դիվանագետի հայտարարության մեջ:









































