Ինչպես հաղորդում է analitika.ua կայքը, Ուկրաինայի մաքսային դեպարտամենտի ղեկավար Անատոլի Մակարենկոն հայտարարել է, որ երկու երկրների միջեւ լաստանավային նոր երթուղի կհիմնվի: Այս մասին Մակարենկոն խոսել է ԱՊՀ մաքսային ծառայությունների՝ Երեւանում կայացած հավաքի ժամանակ: Նախկինում բոլոր ապրանքները տեղափոխվում էին Իլյիչովսկի նավահանգստով, հիմա դրան կավելանա նաեւ Կերչի նավահանգիստը: