ԱՄՆ արդարադատության նախարարությունը խոստացել է 1 մլն դոլար վճարել այն 4 ավազակների գտնվելու վայրի մասին տեղեկություն հայտնողին, որոնք 2010թ. գնդակահանել էին արիզոնացի սահմանապահ Բրայան Տերրիին:
Ինչպես հաղորդում է Fox News-ը, դրա հետ միասին, նախարարությունը հրապարակել է մեղադրական եզրակացություն ենթադրյալ հանցագործների ու նրանց համախոհի հասցեին, որոնց հաջողվել է վերցնել հսկողության տակ:
Ավելի վաղ սպանված սահմանապահների ազգականները հայց էին ներկայացրել ԱՄՆ կառավարություն` պահանջելով վճարել 25 մլն դոլար փոխհատուցում:
Տերրիի ընտանիքը պնդում է, որ կառավարությունը պատասխանատվություն է կրում նրա մահվան համար:









































