Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարը գահավիժել է 4.0 դրամով: Բորսայում կայացել է 4.1 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 415.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.25 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.93-ով և կազմել 417.71 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 415.5-419 դրամով, գնում՝ 412-414 դրամով:











































