Wednesday, 24 06 2026
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը

KfW-ին՝ ՀՀ կառավարությանը, կառավարությունը՝ բանկերին, բանկերը՝ գյուղացիներին

Այսօր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ, մասնավոր և ֆինանսական հատվածի զարգացման գծով ղեկավար տիկին Եվա Վիտտի գլխավորությամբ:

Արթուր Ջավադյանը, ողջունելով հյուրերին, գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական ոլորտում առկա բազմամյա համագործակցությունը թևակոխում է զարգացման հերթական փուլ, ինչի վկայությունը գյուղատնտեսության ոլորտի օժանդակության նոր ծրագրի մեկնարկն է:

Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Հայաստանի կառավարության համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղատնտեսության ոլորտի աջակցության» վարկային ծրագրի շրջանակում KfW բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև 2012 թ. հունիսի 11-ին կնքվել են 15 մլն եվրոյի վարկային և 250 հազար եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր: Նույն ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությունը Կենտրոնական բանկին հատկացնելու է ևս 5.5 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախկինում ավարտված «Վարկային Երաշխիքների Հիմնադրամ» վարկային ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությանը տրամադրված գրանտային միջոցների հաշվին:

Վարկային ծրագիրը, որը գործելու է Հայաստանում ամբողջ տարածքում, մեծացնելու է ՀՀ առևտրային բանկերում առկա, գյուղացիական տնտեսություններին միկրո, փոքր և միջին վարկերի տրամադրման կարողությունները, ինչպես նաև բարձրացնելու է բանկերի կողմից ոլորտի վարկավորման գրավչությունը` աջակցելով ՀՀ գյուղատնտեսության զարգացմանը:

Ծրագրի խորհրդատուն է գերմանական «Frankfurt School of Finance and Management» ընկերությունը:
Վարկը գերմանական KfW բանկի կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվում է արտոնյալ պայմաններով:

Ծրագրին մասնակցելու համար մրցույթային կարգով որպես գործընկեր ֆինանսական կազմակերպություններ ընտրվել են «Արարատբանկ» ԲԲԸ-ն, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, «Պրոկրեդիտ բանկ» ՓԲԸ-ն:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կողմերն անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի վարկավորման նոր ծրագրին առնչվող հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում