Հուլիսի 10-ին, ժամը 14.15-ին տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատը, Սևանա լճում հերթապահություն իրականացնելիս, («Ծովինար» լողափի տարածք), նկատել է խեղդվող մարդ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ջրափրկարարները ջրից դուրս են բերել Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ՝ 1996թ. ծնված Ալեքսանյան Նարեկին, ցուցաբերել առաջին բուժօգնություն և տեղափոխել Սևան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ և նա մահացել է: