Google ընկերությունը հրապարակել է իր օպերացիոն համակարգի վերջին տարբերակի՝ Android 4.1-ի ելքային ծածկագիրը: Օպերացիոն համակարգը կրում է Jelly Bean անվանումը («Դոնդողե կոնֆետներ»):Ելքային ծածկագիրը հրապարակվել է Android Open Source Project նախագծի շրջանակում: Այն հասանելի է բոլոր մշակողների կողմից ներբեռնման համար:
Google-ը գովազդել էր Android 4.1-ը I/O կոնֆերանսի ժամանակ՝ հունիսի երկրորդ կեսին: Jelly Bean-ի առանձնահատկություններից է Project Butter տեխնոլոգիան, որը կոչված է արագացնելու համակարգի պատասխանը օգտատիրոջ գործողություներին, առանց ցանցին միանալու տեքստի ձայնային մուտքագրման հնրավորությունը և Google Now օգնականը:
Հայտնի է, որ Android 4.1 պլատֆորմով առաջին սարքը կդառնա Nexus 7 պլանշետը: Այն կթողարկվի հուլիսի կեսերին: Իրենց սարքերում Jelly Bean կարող են տեղադրել նաև Galaxy Nexus սմարթֆոնների տերերը:








































