Ֆրանսիայի Վիտրի սյուր Սեն (Vitry-sur-Seine) քաղաքի մանկապարտեզում պատանդներ վերցրած անձը ձերբակալվել է, հաղորդում է Associated Press-ը: Ձերբակալության մանրամասները չեն հաղորդվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանցագործն ազատ է արձակել վերջին պատանդին՝ մանկապարտեզի երեխաներից մեկի ծնողին: Agence France-Presse-ի տվյալներով՝ դա տեղի է ունեցել ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում: Ընդ որում հանցագործը չկապակցված հայտարարություններ էր անում և հայտնում, որ ցանկանում է մեռնել:
Հանցագործը պատանդներ էր վերցրել հուլիսի 10-ի առավոտյան: Նա կարճ ժամանակ անց ազատ էր արձակել 4 երեխաներին, իսկ նրանցից մեկի ծնողին մի քանի ժամ պահել է: Պատանդներից ոչ ոք չի տուժել:
Տղամարդը մոտ 30 տարեկան է, նա նախկին զինվորական է: Հանցագործության պատճառները չեն հաղորդվում: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հանցագործը զինված է եղել: