Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Թափանցիկությունից վախեցողները կամ Էթիկայի հանձնաժողովի ինքնագլխությունը

Խորհրդարանական ընտրություններից առաջ տարբեր լրատվամիջոցներով մեծ աժիոտաժով ներկայացվեցին թեկնածու-պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը: Թե ով ինչ ունի` ինչ անշարժ գույք, ինչ շարժական գույք, ինչ եկամուտներ, թանկարժեք (8 մլն դրամը գերազանցող) իրեր, ձեռնարկություններում մասնաբաժիններ և այլն: Բայց երևում է այս ամենը երկրի ղեկավարների, իշխանիկների ու օլիգարխիկների սրտով չէր: Ու հրահանգվեց ԶԼՄ-ների դեմն առնել, որ այլևս տեղի-անտեղի իրենց փողերն ու ունեցվածքը չհաշվենք:

ՀՀ կառավարությունը 2012թ. մայիսի 3-ի նիստում որոշում ընդունեց, որի համաձայն «…հարկային տարվա գույքի և եկամուտների մասին հայտարարագրում ներառված` հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշման 1-ին կետով հաստատված հայտարարագրերի հրապարակման եղանակով` բացառելով սույն որոշման համաձայն հրապարակման ոչ ենթակա տվյալների հրապարակումը»: Այսինքն` այսուհետ ոչ բոլոր տվյալներն են հրապարակվելու:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ձևավորումից հետո այս տարվանից «բարձրաստիճաններն» իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը Պետական եկամուտների կոմիտեի փոխարեն ներկայացնում են այս հանձնաժողովին: «Առաջին լրատվական»-ը դիմել էր հանձնաժողովին, ըստ կարգի, հայտարարագրերը տրամադրելու խնդրանքով: Հանձնաժողովը բավարարեց մեր խնդրանքը: Սակայն հայտարարագրերի պարունակությունը կարելի է բնութագրել որպես «ոչինչ չասող»: Գրեթե ողջ տեղեկությունները հատուկ փակված են ու սովորական մահկանացուներիս համար այլևս անհաս է, թե որ պաշտոնյան ինչ շարժական, անշարժ կամ թանկարժեք գույք ունի, ու թեև բաժնեմասի վերաբերյալ տվյալները բաց են, սակայն գաղտնի է (հատուկ փակված է), թե որտեղ է այդ բաժնեմասը ներդրված և այլն:

Հանձնաժողովից հայտարարագրերի հետ միասին մեզ տրամադրված գրությունում` ստորագրված հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանի ձեռամբ, նշվում է, որ հայտարարագրերում տեղեկատվության, այսպես կոչված, «սահմանափակման» համար հիմք է ծառայել կառավարության մայիսի 3-ի նշված որոշումը (N 627-Ն):

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ հայտարարագրերի ոչ բոլոր պարունակությունն է ենթակա հրապարակման. «Հենց օրենքը նախատեսում է, որ կառավարությունն է սահմանելու այն տեղեկությունները, որոնք հրապարակման ենթակա են, որովհետև գոյություն ունի անձնական տվյալների գաղտնիության սկզբունք»: Սակայն միաժամանակ նա փաստեց. «Դուք կարող եք իմանալ, որ ես Երևանում այսինչ համայնքում ունեմ այս բնակարանը, բայց հասցեն չեք կարող իմանալ x բնակարանն է իմը, թե y: Նույնը ձեռնարկությունների մասով: Եթե խնդիր լինի, վարույթ հարուցվի, կարող են պարզաբանել, բայց մինչ այդ` ոչ: Եվ միջազգային փորձը հենց դա է վկայում»,- ասաց նախարարը:

Առարկելու տեղ չունենք: Կառավարության որոշման մեջ էլ հստակ նշված է, թե ինչն է ենթակա հրապարակման.

«… 8) անշարժ գույքի տեսակը, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը, եթե անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 50 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

9) շարժական գույքի տեսակը, մակնիշը, սերիան, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու կողմից հարկային տարվա ընթացքում օտարված, իսկ ձեռքբերման դեպքում` նաև ձեռք բերված շարժական գույքի մեկ միավորի գինը գերազանցել է 7 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

10) արժեթղթերը և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթղթի տեսակը և արժույթը, հարկային տարում արժեթղթերի ձեռքբերման գինը (արժեքը), հարկային տարում արժեթղթերի օտարման գինը (արժեքը), եթե գործարքի գինը գերազանցել է 5 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը…

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հայտարարագրի Բ1-Բ4-րդ կետերում չնշված և 8 մլն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքի անվանումը, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը…»:

Այս իրավիճակի ամբողջ աբսուրդն այն է, որ էթիկայի հանձնաժողովն օրենքն ու կառավարության որոշումը «ճիշտ չի հասկացել» ու փոխանակ անշարժ գույքի հասցեն փակելու, իսկ ավելի ճիշտ, ըստ օրենքի, հատուկ ձևաթղթով տեղեկությունները տրամադրելու, «բարձրաստիճանների» կողմից ներկայացված փաստաթղթերի փաստացի պատճեններն է տրամադրել pdf ձևաչափով` հատուկ փակելով ստորագրությունները, տեղեկությունների մեծ ու կարևոր մասը: Այսինքն` հանձնաժողովը գործել է «շատ լինի, քիչ չլինի սկզբունքից ելնելով¦: Երևի շատ են վախեցրել…

Օրինակ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարագրից կարող ենք իմանալ, որ նա այս տարվա ապրիլի 10-ի դրությամբ ունի 13 հատ անշարժ գույք (տուն է, հողամաս, թե այլ ինչ-որ բան, հայրենիքում, թե այլուր` գաղտնի է), անցած 1 տարում 75 մլն դրամով ձեռք է բերել 1 բնակելի տուն հողամասով, որի հողամասը վաճառել է 23 մլն դրամով, ունի 7 շարժական գույք (թե ինչ տեսակի, մակնիշի ու հնության` գաղտնի է), ձեռք բերված արժեթղթերը (որ ձեռնարկությունում ինչքան` գաղտնի է), 16 հատ թանկարժեք իրեր (անվանումը, տեսակը` գաղտնի է)… Զարմանալիորեն բաց են բանկային հաշվեհամարի մասին տեղեկությունները, ըստ որոնց Ծառուկյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 35.7 մլն դրամ, 31.8 մլն դոլար և 22.73 մլն եվրո, իսկ տարեվերջի դրությամբ` 280 մլն դրամ, 23.8 մլն դոլար, 25.78 մլն եվրո:

Բերենք ևս մեկ հետաքրքրական օրինակ. 2008-ից ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Խաչատրյանը չի հայտարարագրել ոչ մի անշարժ գույք, ոչ մի շարժական գույք, ոչ մի արժեթուղթ և այլ ներդրում, ոչ մի հանձնված կամ վերադարձված փոխառություն, ոչ մի թանկարժեք իր: Ըստ հայտարարագրի` Գ. Խաչատրյանի եկամուտները ձևավորվել են միայն նրա աշխատավարձից` կազմելով 8463.500 հազար դրամ: Մինչդեռ հաշվետու տարվա սկզբին ՊԵԿ նախագահի բանկային հաշվեհամարներին եղել է 279.5 մլն դրամ և 2.98 մլն դոլար գումար, իսկ տարվա վերջին դրամային հաշիվները նվազել են 1.5 մլն դրամով, դոլարային հաշիվները չեն փոփոխվել:

Ահա և մեր «բարձրաստիճանների» թափանցիկությունը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում