Oxfam միջազգային բարեգործական կազմակերպությունը 157. 750 ԱՄՆ դոլար է վաստակել «Ուիմբլդոն-2012»-ի եզրափակչում Ռոջեր Ֆեդերերի հաղթանակից: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան մամուլը:
2003 թվականին ոմն Նիկոլաս Նյուլայֆ խաղադրույք է կատարել` համոզված լինելով, որ «Ուիմբլդոն»-ում Ֆեդերերին կհաջողվի 7 տիտղոս նվաճել մինչև 2020 թվականը:
3 տարի առաջ Նյուլայֆի մահից հետո պարզվել է, որ նա իր ունեցվածքը (ներառյալ խաղադրույքը) կտակել է Oxfam կազմակերպությանը:







































