Ինչպես հաղորդում է «Մեհր» գործակալությունը՝ Քոֆի Անանը պաշտոնական այցով ժամանել է Թեհրան: Սակայն այցի մանրամասները չեն հաղորդվում։ Նշվում է միայն, որ այն կարևոր նշանակություն ունի Սիրիայի խնդրի լուծման առումով:
Այնուհետև գործակալությունը հաղորդում է, որ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ բանագնացի մամուլի խոսնակը կարևորել է նաև Քոֆի Անանի և Բաշար Ալ-Ասադի հանդիպումը:







































