ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունների նամակին, որով խմբակցությունները խնդրել էին հանդիպում կազմակերպել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպի գործը վարող իրավապահների հետ:
ԱԺ նախագահը իր պատասխանում մասնավորապես նշել է. «Ի պատասխան Ձեր գրության հայտնում եմ, որ ԱԺ նախագահը պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ կազմակերպելու իրավասություն չունի: Միաժամանակ, քանի որ խնդրո առարկա դեպքով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն, ես ձեռնպահ եմ մնում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների գործունեությանը օրենքով չնախատեսված որևէ միջամտությունից»:









































