Wednesday, 01 07 2026
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

ԱԺ չորս խմբակցություններ որոշել են կազմել հարցաշար և ներկայացնել Ավետյանի գործով պատասխանատու իրավապահներին

Ինչպես հայտնի է, հուլիսի 2-ին ԱԺ չորս խմբակցությունների՝ ՀՅԴ, «Ժառանգություն», ԲՀԿ և ՀԱԿ ղեկավարները դիմել էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` առաջարկելով հանդիպում կազմակերպել հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան և անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանված ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ՝ գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պատգամավորներին պարզաբանումներ տալու և հարցադրումներին պատասխանելու նպատակով:

«Առաջին լրատվական»-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանից փորձեց ճշտել, թե ինչ ճակատագիր է ունեցել վերոնշյալ դիմումը: Արզումանյանը մեզ փոխանցեց, որ երեկ ստացվել է Հովիկ Աբրահամյանի պատասխանը, որով վերջինս մերժել է չորս խմբակցությունների ղեկավարների առաջարկը` պատճառաբանելով, թե ԱԺ նախագահը պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ կազմակերպելու իրավասություն չունի և ձեռնպահ է մնում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների գործունեությանը օրենքով չնախատեսված որևէ միջամտությունից:

Ալեքսանդր Արզումանյանը տեղեկացրեց, որ այսօր ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են և որոշել իրենց լիազորությունների շրջանակներում կազմել մեկ ընդհանուր հարցաշար և դրանք ներկայացնել Ավետյանի գործով պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարներին:

«Իր հերթին «Ժառանգություն» խմբակցությունը նաև որոշել է այդ հարցաշարի պատասխանները ստանալուց հետո նախաձեռնել քաղաքացիների ֆորում, որը կքննարկի Հայաստանում անպատժելիության և ամենաթողության երևույթները և կառաջարկի ապագայում դրանք կանխարգելելու քայլեր»,- տեղեկացրեց Ալեքսանդր Արզումանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում