Ռուսական գազային մենաշնորհատեր «Գազպրոմ» ընկերությունը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը Fortune Global 500-ի ավանդական վարկանշային աղյուսակում, որտեղ բոլոր ընկերությունները գնահատվում են անցած տարում ձեռք բերած հասույթի ծավալով:
«Գազպրոմի» հասույթը 2011 թ. կազմել է ավելի քան 157 մլրդ դոլար, և այդ ցուցանիշով ընկերությունը տեղ է զբաղեցնում շվեյցարական Glencore-ի ու գերմանական E-ի միջև: Դեռ մեկ տարի առաջ այն Fortune Global 500-ում զբաղեցնում էր 35-րդ հորիզոնականը:
Վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականն զբաղեցրել է հոլանդական Royal Dutch Shell նավթագազային կորպորացիան` դուրս մղելով ամերիկյան Wal-Mart ռիթեյլերին, որը հայտնվել է 3-րդ հորիզոնականում: Աղյուսակում երկրորդ տեղն այս անգամ զբաղեցրել է Exxon Mobil նավթագազային ընկերությունը:
Fortune Global 500-ում, բացի «Գազպրոմից», տեղ են գտել ռուսական այլ ընկերություններ ևս. «ԼուկՕյլը»` 111 մլրդ դոլարով զբաղեցրել է 49-րդ տեղը, «Ռոսնևտը»` 137-րդը, «Սբերբանկը»` 304-րդ:
Ինչպես տեղեկացնում է Agence France-Press-ը, 500 ընկերություններից 132-ը ներկայացնում են ԱՄՆ-ը, 73-ը` Չինաստանը, 68-ը` Ճապոնիան:










































