Грузия Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի միլիարդատեր առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ նորանշանակ վարչապետ Վանո Մերաբիշվիլին Միխեիլ Սաաակաշվիլիի կառավարության մեջ իր գործին քաջատեղյակ փոքրաթիվ անձանցից մեկն է.
«Ես նախկինում էլ եմ ասել և հիմա էլ եմ ասում, որ Վանո Մերաբիշվիլին Միխեիլ Սաակաաշվիլիի կառավարության ամենաբանիմաց անձանցից մեկն է: Ես մշտապես լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ և հավանաբար հենց այդ պատճառով է, որ ոմանք կարծել են, թե կարող է տեղի ունենալ մեր միասնությունը:
Սակայն այսօր ավելորդ է խոսել այդ հնարավոր միասնության մասին, քանի որ Մերաբիշվիլին և մյուսները, որոնց հետ կարելի էր գործ ունենալ, կտրուկ շեղվել են իրենց ուղուց և երկիրը տանում են դեպի կործանում»:








































