«ՀԺ»-ն գրում է, որ երեկ` ժամը 16-ի սահմաններում, Տավուշի մարզում ընդամենը 15 րոպե մոլեգնած փոթորիկը ավերածություններ է գործել մասնավորապես Իջևանում:
«Հորդ անձրևին ու կարկուտին ուղեկցող քամին արմատախիլ է արել ծառեր, քանդել տանիքներ:
Փոթորկի հետևանքով հոսանքազրկվել են ամբողջական թաղամասեր: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Այսօրվանից Իջևանի քաղաքապետարանի աշխատակիցները պետք է սկսեն վնասների հաշվառումը: Վնաս կրած քաղաքացիները կփոխհատուցվեն, թե ոչ` առայժմ հայտնի չէ»:








































