Ամերիկացի Անդրե Դևիսը սխալմամբ 32 տարի անցկացրել է խիստ ռեժիմի բանտում:
1980թ-ին տղամարդը դատապարտվել է երեքամյա երեխայի բռնաբարության և սպանության համար: Փաստաբանները պնդել են ԴՆԹ անալիզի անցկացման վրա: Թեստավորման արդյունքները լիովին հերքել են Դևիսի դեմ ներկայացված մեղադրանքները և նա ազատ է արձակվել:
Չնայած ճաղերի հետևում անցկացրած երկար ժամանակին` Դևիսը իրեն բախտավոր է համարում: Նա վերադարձել է իր ընտանիք, որը, ըստ նրա, կարող է օգնել վերադառնալու նորմալ կյանքի: Բացի այդ՝ տուժածը հույս ունի ֆինանսական փոխհատուցում ստանալ բանտում անցկացրած տարիների համար:









































