«Ռոմա»-ի հարձակվող Ֆրանչեսկո Տոտիի կարծիքով` «սկուդետտո»-ի համար պայքարելու նպատակով ակումբին նոր ֆուտբոլիստներ են անհրաժեշտ:
«Մենք վատ թիմ չունենք, բայց չէր խանգարի, եթե հզորացնեինք այն: Լավ ֆուտբոլիստներով պետք է համալրենք մեր շարքերը, որպեսզի կարողանանք պայքարել «Ինտեր»-ի, «Յուվենթուս»-ի, «Միլան»-ի հետ: Չեմ ցանկանում անուններ նշել: Կասեմ միայն, որ այն ակումբը, որը ցանկանում է հաղթանակներ գրանցել, հզոր կատարողների կարիք է զգում: Չեմ կարծում, թե երկրպագուները ցանկանում են, որ մենք կրկին նախորդ մրցաշրջանի ցուցանիշները գրանցենք»,- ասել է Տոտին:
Հիշեցնենք, որ 2011/12 թվականների մրցաշրջանում «Ռոմա»-ն զբաղեցրել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:








































