Հունաստանի կառավարությունից, որը տնտեսական ճգնաժամի մեջ է, հեռանում է աշխատանքի նախարարի տեղակալ Նիկոս Նիկոլոպուլոսը: Նրա որոշումը պայմանավորված է հույն քաղաքական գործիչների շարքերում առաջացած ներքին կոնֆլիկտով: Նիկոլոպուլոսի խոսքերով՝ իշխանություններին անհրաժեշտ է միջազգային վարկատուների «եռյակի» վրա ուժեղացնել ճնշումը, որպեսզի փոխվի ֆինանսկան աջակցություն ցուցաբերելու պայմանները:
Աշխատանքի նախարարության ղեկավարի տեղակալի դժգոհությունը կապված է իր նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների հետ: Հատկապես նա սուր քննադատության է ենթարկել կառավարության կողմից վճարվող թոշակների և սուբսիդիաների կրճատումը, հաղորդում է “Вести-Экономика”-ն:
Նախօրեին Հունաստանի խորհրդարանը կոալիցիոն կառավարությանը վստահության քվե էր տվել: Խորհրդարանականների կեսից ավելին կողմ է քվեարկել վարչապետ Անտոնիս Սամարասի ղեկավարության տակ գտնվող կառավարությանը:









































