Հուլիսի 11-ին ԱՄՆ-ը Գերմանիային կվերադարձնի թագավոր Ֆրիդրիխ Մեծի հավաքածուի՝ բարոկկոյի դարաշրջանի նկարը, որը 70 տարի առաջ գողացվել էր Բեռլինից ոչ հեռու՝ Կարմիր բանակի ծառայողների կողմից: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Արվեստի գործի վերադարձման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ֆիլիպ Մերֆիի մասնակցությամբ՝ Պոտսդամի Սան Սուսի ամրոցում:
Նկարը Ռուբենսի նկարի (1624-1625թթ.) պատճենն է: Այնտեղ պատկերված է Հովհաննես Մկրտչի գլուխը, որը Սալոմեի պահանջով մարմնից հատել էին թագուհին անձամբ և նրա ծառան:
Կտավը 1764 թվականից գտնվել է Պրուսիայի թագավորի հավաքածուում, պահվել է նրա ամառային՝ Սան Սուսիի ամառանոցում, սակայն 1942-ին պահպանության հանձնվել Ռայնսբեգի պալատ:
Երկրորդ աշխարհամարտից հետո կտավն անհետացել է, նրա հետքը կորել էր ԽՍՀՄ-ում: Նկարը շուկայում էր հայտնվել 2011-ի սկզբին՝ ԱՄՆ-ում դրվելով վաճառքի:
Ամերիկացիները հաստատել էին նկարի ծագումը, քանի որ դրա մասին ինֆորմացիան ներառված է եղել Art Loss Register կազմակերպության տվյալների բազայում: Մարդը, որը այն հանել էր վաճառքի, համաձայնել է կտավը հանձնել Գերմանիային:
Հայտնաբերված նկարը իրենից մեծ կարևորություն է ներկայացնում, քանի որ կտավը չի պահպանվել, իսկ պատճենը ստեղծվել է նկարչի կյանքի օրոք: Գոյություն ունեն նկարի մի քանի տարբերակներ, որոնք պահպանվում են Մեծ Բրիտանիայում և Դրեզդենում:
Ֆրիդրիխ Մեծի պատկերասրահում կախված է եղել 159 նկար, որոնցից 89-ի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան: 2011-ին Սան Սուսի է վերադարձվել շուրջ 10 կտավ:










































