Կիևի մի քանի վայրերում հայտնվել են պաստառներ` «Շնորհավոր ծնունդդ» գրությամբ ու գլխատված Սադամ Հուսեյնի ու սպանված Մուամար Քադաֆիի լուսանկարներով: Ինչպես հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան», ուղերձը հասցեագրված է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, ով այսօր` հունիսի 9-ին, նշում է իր 62-ամյակը:
Պաստառներից մեկը տեղակայվել է քաղաքի Ինստիտուտսկայա փողոցի կամուրջներից մեկի տակ:
Հրատարակության տվյալներով` պաստառները կախել է «Դեմոկրատական դաշինքը»: Ընդդիմադիր կուսակցությունը դեռ չի հաստատել կամ հերքել այս տեղեկությունը:
Անձամբ Յանուկովիչը, ըստ «Ուկրինֆորմի», ծննդյան օրը նշելու է Ղրիմում, որտեղ անցկացնում է իր «աշխատանքային արձակուրդը»:






































