Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ստորագրել է չորացող Ուրմիա լճի փրկության վերաբերյալ հատուկ հրամանագիրը: Այս մասին հայտարարել է պատգամավոր Նադիր Գազիպուրը:
Վերջինիս խոսքերով՝ Ահմադինեժադի ստորագրած հրամանագրում խոսք է գնում Արաքս գետի ջրերի փոխադրման մասին: Պատգամավորը հավելել է, որ դա մինչև 80 տոկոս չորացած Ուրմիա լճի փրկման ամենաընդունելի նախագծերից մեկն է, որը կազմվել է բազմաթիվ հետազոտությունների վրա և պահանջում է նվազագույն ծախսեր:









































